17 հունիսի 2011 - 10:48 AMT
Հայաստանում մտադիր են կանգնեցնել Տարաս Շևչենկոյի հուշարձանը

Հայաստանում մտադիր են կանգնեցնել Տարաս Շևչենկոյի հուշարձանը: Այդ հարցն արծարծվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Նիկոլայ Տոմենկոյի և Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի զրույցում:

Ինչպես հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի մամլո ծառայությունը, 2003 թվականին Երևանում տեղի ունեցավ ապագա հուշարձանի հիմնարկերքի արարողությունը, սակայն շինարարությունը դեռ չի սկսվել:

Հանդիպմանը խոսք էր գնում հուշարձանի տեղադրման գաղափարին վերադառնալու մասին: «Պատմական և մշակութային տեսակետից արդարցի և ճիշտ կլիներ, որպեսզի մինչ 2014թ.՝ Շևչենկոյի 200-ամյակը, Երևանում բացվեր մեծ բանաստեղծի հուշարձանը»,-ասել է Նիկոլայ Տոմենկոն, հայտնում է Analitika.at.ua-ն: