17 հունիսի 2011 - 15:11 AMT
Կառավարությունը մտադիր է բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային գնահատումներում

Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հաշվարկվող ինդեքսների բարելավման ուղղությամբ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

Հունիսի 17-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հերիթեյջ ֆաունդեյշն», «Վորլդ էքոնոմիք ֆորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունների կողմից տարեկան պարբերականությամբ հրատարակվող «Տնտեսական ազատության», «Համընդհանուր մրցունակության», «Ցանցային պատրաստվածության» և «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը, ինչը միտված է միջազգային գնահատումներում ՀՀ դիրքերի բարելավմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն առաջարկել է բոլոր գերատեսչություններին եռամսյակը մեկ տեղեկատվություն ներկայացնել, ինչը թույլ կտա բարելավել Հայաստանի ցուցանիշները: