17 հունիսի 2011 - 17:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանն ու Իրանը միասին կշահագործեն Մեղրի-Նուրդուզ անցակետը

Հունիսի 17-ի իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իրանի կառավարությունների միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային անցակետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Համաձայնագիրն ուղղված է սահմանակետի համատեղ օգտագործմանն, ինչը թույլ կտա թեթևացնել միջազգային ուղևորա- և բեռնափոխադրումները, ինչպես նաւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Համաձայնագրի կնքումը պայմանավորված է նաև երկու երկրների միջև փոխադրումների ավելացմամբ, ինչն իր հերթին կհանգեցնի մաքսային գործողությունների պարզեցման:

ՖՈՏՈՇԱՐՔ