Հայաստանն ու Իրանը միասին կշահագործեն Մեղրի-Նուրդուզ անցակետը

Հայաստանն ու Իրանը միասին կշահագործեն Մեղրի-Նուրդուզ անցակետը

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ի իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իրանի կառավարությունների միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային անցակետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Համաձայնագիրն ուղղված է սահմանակետի համատեղ օգտագործմանն, ինչը թույլ կտա թեթևացնել միջազգային ուղևորա- և բեռնափոխադրումները, ինչպես նաւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Համաձայնագրի կնքումը պայմանավորված է նաև երկու երկրների միջև փոխադրումների ավելացմամբ, ինչն իր հերթին կհանգեցնի մաքսային գործողությունների պարզեցման:

5  17.06.11 - ՀՀ Կառավարության նիստ
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---