23 հունիսի 2011 - 12:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ ԱԺ պատգամավոր. Ղարաբաղյան հարցում զիջումների մասին խոսելն աղետալի սխալ է

Հայաստանի կողմից միամիտ ու սխալ կլինի խոսել որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին, քանի դեռ վերջինս չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հրայր Կարապետյանը:

«Խոսել զիջումների մասին սխալ է, աղետալի սխալ»,-նշել է նա՝ հավելելով, որ եթե այժմ տարածքներ հանձնվեն, դա միայն կավելացնի պատերազմի վտանգը: Նա նաև ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: «Առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության, հակամարտությունն անհնար է կարգավորել»,-հայտարարել է Կարապետյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ