23 հունիսի 2011 - 12:59 AMT
Ալեքսանդր Բախտինն ու Վիկ Դարչինյանը հավանաբար կմենամարտեն արդեն այս տարվա աշնանը

Երկրորդ թեթևագույն քաշային կարգում հանդես եկող ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինը ցանկանում է հանդիպել IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (Հայաստան) հետ:

«Մենք արդեն բանակցություններ ենք վարել Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուի հետ, և տվայլ պահին պատրաստվում ենք Վիկի հետ մենամարտին: Հավանական է, որ մարտը կայանա աշնանը Բալաշիխայում` Սառցե պալատում, կամ «Դինամո արենայում»: Բալաշիխան Բախտինի հարազատ քաղաքն է, նա ապրում և մարզվում է այնտեղ»,- Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյունովի խոսքերը մեջբերում է allboxing.ru-ն:

Ավելի վաղ Դարչինյանը PanARMENIAN.Net-ին ասել է, որ մտադիր է մենամարտեր անցկացնել չեմպիոնական գոտիների համար, սակայն, Բախտինն աշխարհի չեմպիոն չէ: