23 հունիսի 2011 - 16:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չինաստանը շտապ օգնության 88 նոր մեքենա է տրամադրել Հայաստանին

Տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Չինաստանը շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել Հայաստանին: 88 մեքենայից 35-ը հատկացվել է Երևանին, իսկ մնացածը՝ մարզերին: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նոր մեքենաների ձեռք բերումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ անցած 20 տարիների ընթացքում շտապ օգնության շարժակազմը չի նորացվել:

«Այսօր մենք կարող են վստահաբար ասել, որ ունենք անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ, ծառայողներ ու սարքավորումներ, բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քուշկյանը: Նախարարն ընդգծել է, որ առաջին բուժօգնության տրամադրման հայկական համակարգն արդեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին:

Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոց է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը տեղում ծանոթացել է նոր մեքենաներին:

ՖՈՏՈՇԱՐՔ