25 հունիսի 2011 - 17:54 AMT
«Բանանցը» պայմանագիր կնքեց ուկրաինացի դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ

Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ Երևանի «Բանանցը» պայմանագիր կնքեց դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ, ով հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

23-ամյա դարպասապահը հայկական թիմ է տեղափոխվում Դոնեցկի «Մետալուրգից», որի կազմում Ուկրաինայի անցյալ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում: Նեպոգոդովը ժամանակին եղել է Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահը, չնայած, այս թիմի կազմում չի հասցրել մասնակցել պաշտոնական հանդիպումների:Միևնույն ժամանակ Նեպոգոդովը հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային ազգային հավաքականներում: Ուկրաինացի դարպասապահը, որի հասակն է 197սմ, «Բանանցի» կազմում արդեն կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բանանցի» հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը մոտակա մեկ ամսվա ընթացքում բացակայելու է, Նեպոգոդովի տրանսֆերն անկասկած կարևոր է և ճիշտ ժամանակին, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը: