30 հունիսի 2011 - 20:26 AMT
Երևանում մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը

Երևանում`Ազատության հրապարակում, մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն արդեն հանրահավաքի անցկացման վայր են ժամանել:

Ազատության հրապարակում հայկական ընդդիմության մի քանի հազար կողմնակից է հավաքվել:

Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը մոտ մեկ ամիս առաջ ազատ է արձակվել համաներմամբ: