30 հունիսի 2011 - 21:18 AMT
ՀԱԿ-ն իշխանություններին ժամանակ է տալիս երկխոսության հարցում կողմնորոշվելու համար

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է կոնկրետ ժամանակ տալ Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կողմնորոշվեն երկխոսության հարցում և կատարաեն ընդդիմության պահանջները: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում` Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Դա շատ կարճ ժամանակ է լինելու»,- ճշտել է Զուրաբյանը: Նրա խոսքով, դրանից հետո ժողովուրդը կհավաքվի և փողոցում կմնա այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները հրաժարական տան: Զուրաբյանը վստահ է, որ երկրի ղեկավարությունը սպառել է բոլոր ներքին ու արտաքին ռեսուրները իշխանությունը պահպանելու համար և հասկանում է, որ միակ հնարավորությունը հեղափոխությունից կամ սոցիալական բունտից խուսափելու համար ՀԱԿ-ի հետ բանակցություններն են և երկրում օրինական իշխանության հաստատումը:

Ինչպես հայտնել է Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրանքներով չի ապրում և հասկանում է, որ իշխանությունները ցանկություն ունեն ձգելու ժամանակը և թուլացնելու ՀԱԿ-ին, որպեսզի չկատարեն վերջինիս պահանջները: