5 հուլիսի 2011 - 13:01 AMT
Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության դիմաց

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության փոխարեն: Քադաֆիին նման երաշխիքներ ներկայացնող երկրների շարքում է, մասնավորապես, Ֆրանսիան: Նիկոլյա Սարկոզիի կառավարությունը պատրաստ է սառեցնել Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների մի մասը, ինչպես նաև խոստանում է օգնել լիբիացի առաջնորդին խուսափել դատարանից: Ավելին, քննարկվում է այն հարցը, որպեսզի լիբիացի առաջնորդը կարողանա մնալ հայրենիքում:

Լիբիայում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն առաջին անգամ հնչել է 2011-ի մայիսին Ֆրանսիայում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ: Շուտով կազմակերպության երկրները դիմել են Ռուսաստանին` խնդրելով որպես միջնորդ հանդես գալ պաշտոնական Տրիպոլիի և Բենգազիի ըմբոստ կառավարության միջև: Փոխզիջում հասնելու ճանապարհին գլխավոր արգելքը Մուամար Քադաֆի ճակատագիրն էր: