5 հուլիսի 2011 - 13:38 AMT
Ջեմիլ Չիչեկը դարձել է Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակ

Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակ: Ընտրությունների երրորդ տուրում Չիչեկը հավաքել է 322 ձայն: Բացի Չիչեկից թուրքական խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար պայքարում էին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Զելկիֆ Քազդալը և Թունջա Թոսկայն Ազգային շարժում կուսակցությունից:

Ջեմիլ Չիչեկը ծնվել է 1946-ին: Թուրգուտ Օզալի հետ եղել է Անա Վետեն կուսակցության հիմնադիրներից մեկը: 2002-ին մասնակցել է Արդարություն և զարգացում կուսակցության ստեղծմանը, այնուհետև դարձել է արդարադատության նախարար, դրանից հետո` փոխվարչապետ և կառավարության մամլո քարտուղար:

Նա հայտնի է իր հակահայկական դիրքորոշմամբ և Հայոց ցեղասպանությունը ժխտող կտրուկ հայտարարություններով: