Facebook-ն արգելափակել է ընկերների կոնտակտային տվյալները արտահանելու գործիքը։ Այս մասին հայտարարել է Facebook-ի ծրագրավորողներից մեկը, գրում է CNET-ը։
«Այսօրվանից Facebook-ը ջնջելու է ընկերների էլ.փոստերի հասցեները ընկերների էջերից»,-ասել է Facebook Friend Exporter-ի ծրագրավորող Մուհամեդ Մանսուրը՝ հանդես գալով Chrome բրաուզերի այն հավելվածի դեմ, որը թույլ է տալիս ընկերների տվյալները վերցնել Facebook-ից։
Chrome բրաուզերի հավելվածը թույլ է տալիս վերցնել և միանգամից ուղարկել ընկերների էլ.հասցեները, ծննդյան տարեթվերը, հեռախոսի համարները և մի քանի այլ տվյալներ տեքստային ֆորմատով Gmail, ինչը ավելի է հեշտացնում Google account ունեցողներին ստեղծել իրենց ցանցը Google+ սոցիալական ցանցում։
Facebook-ի՝ արտահանելու (export) գործիքի արգելափակումը, ըստ երևույթին, արդյունավետ է։ Բազմաթիվ Facebook Friend Exporter-ի օգտագործողներ հաղորդագրություն են ստանում այն մասին, որ արտահանելու գործիքն ամբողջապես հասանելի չէ։