6 հուլիսի 2011 - 17:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղում հույս ունեն Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտել սեպտեմբերին

Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, եթե դրան չխանգարեն եղանակային պայմանները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը: Նա հաղորդել է, որ շարունակվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներն օդանավակայանի թռիչքուղու վրա և թռիչքների անվտանգության ապահովման կենտրոնում:

«Շինարարության ավարտից հետո մենք օդանավակայանի ներքին աուդիտ կկազմակերպենք»,- ասել է Ատբաշյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ օդանավակայանը կբացվի ամռան կեսերին: Սակայն Ղարաբաղում որոշել են չշտապել և որակյալ աշխատանք իրականացնել: Առաջին փուլում ԼՂՀ օդակայանից թռիչքներ կիրականացվեն միայն դեպի Երևան: Դիտարկվում է չվերթների իրականացումն ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան:

ՖՈՏՈՇԱՐՔ