6 հուլիսի 2011 - 21:51 AMT
Կարեն Կարապետյանը և Վալենտինա Մատվիենկոն կքննարկեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության հարցերը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով` 2011թ. հուլիսի 6-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ, որոնց շրջանակում կքննարկվեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի վավերացում։

Երևանի քաղաքաքապետի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպումներ կունենա գործարար շրջանների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։