7 հուլիսի 2011 - 13:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սփյուռքի 250 բժիշկներ Հայաստանում մասնակցում են Բժիշկների միջազգային համագումարին

Հուլիսի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Բժիշկների երրորդ միջազգային համագումարը: Ինչպես հայտարարել է միջոցառման ընթացքում համագումարի նախագահ Դերենիկ Դումանյանը, միջոցառմանը մասնակցում են ավելի քան 600 բժիշկներ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Նրա խոսքով, նրանցից միայն 250-ը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են: «Պետք է նշել, որ առաջին անգամ մեր համագումարին մասնակցում է բժիշկների պատվիրակություն Ռուսաստանից»,- ասել է նա: Միաժամանակ Դումանյանը նշել է նման միջոցառումներին երիտասարդ բժիշկների մասնակցությունը: Նա հաղորդել է, որ միջոցառմանը մասնակցում են 24 երիտասարդ բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից:

Դումանյանը նաև հաղորդել է, որ հուլիսի 7-9-ը համագումարի շրջանակներում ներկայացվելու են 179 գիտական զեկույցներ, որոնք ներառում են իրենց մեջ առողջապահության ավելի քան 20 ոլորտներ:

Միաժամանակ Դումանյանը նշել է, որ այդ համագումարը յուրահատուկ է, քանի որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի շրջանակներում:

Իր հերթին Armenian International Medical Committee նախագահ, դոկտոր Ավետիս Պողոսյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բժիշկների միջև ակտիվ համագործակցությունն է: Միաժամանակ նա նշել է, որ առողջապահության ոլորտն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բավական բարձր մակարդակում է:

Համագումարի վերջին օրը քննարկկվելու են Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-սփյուռք համատեղ ծրագրերը:

ՖՈՏՈՇԱՐՔ