8 հուլիսի 2011 - 15:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ամերիաբանկը» Euromoney կողմից ճանաչվել է 2011-ին Հայաստանի լավագույն բանկ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն արժանացել է Euromoney առաջատար ամսագրի Գերազանցության մրցանակին որպես 2011-ին Հայաստանի լավագույն բանկ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը, պարգևատրման պաշտոնական արարողությունը կայացել է հուլիսի 7-ին Լոնդոնում: Նրա խոսքով, Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` բանկի արդյունավետ կառավարման համակարգը, տեղական շուկայում ընդլայնվող դիրքերը, նոր ծառայությունների ներդրումը` դասական ֆակտորինգ, կառուցվածքային ավանդ, ոսկով մետաղական հաշիվներ, ինչպես նաև առևտրային երկու համակարգի ներդրումը` AMERIA GLOBAL և TRADING WEB TRAIDER, որն ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրների 80 խոշորագույն ֆոնդային բորսաներին և «WEB TRADER» համակարգը, որը հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում:

Իր հերթին բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշել է ստացված պարգևի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը տարվա արդյունքներով կհաջողվի արժանանալ բարձր գնահատականի Euromoney մրցակցի` Financial Times կողմից:

ՖՈՏՈՇԱՐՔ