Սինոփսիս Արմենիա ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-12-ը Սևաստոպոլի «Aquamarine» հյուրանոցում տեղի կունենա 9-րդ IEEE EWDTS 2011 -Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ սիմպոզիումը:
Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ կողմերի մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումն է:
Սիմպոզիումին մասնակցելու են առաջատար ընկերություններից հրավիրված խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք կներկայացնեն ոլորտի նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները, կքննարկեն հետագա զարգացումները:
Սիմպոզիումը նախատեսված է հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրներից և Նորագույն ԱնկախՆահանգներից (NIS) մասնակիցների ներգրավման համար:
2007թ-ին սիմպոզիումը տեղի ունեցավ Երևանում, որին մասնակցեցին 25 երկրներից 125 մասնակիցներ, ներկայացվել էր 151 զեկույց, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերություններից հրավիրված էին 24 խոսնակներ։