12 հուլիսի 2011 - 20:43 AMT
Երկու վրացական թերթեր որպես բողոքի նշան Սահակաշվիլու դեմքը ծածկել են սև քառակուսիներով

«Ռեզոնանսի» և «Ալիա» վրացական թերթերը ակցիա են կազմակերպել լուսանկարիչների աջակցության համար, որոնց ձերբակալել են լրտեսության մեղադրանքով: Հուլիսի 12-ին լույս տեսած թերթերի համարներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմքը ծածկված է սև քառակուսիներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պատկերների տակ գրություն է` «Այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ֆոտոթղթակիցները ձերբակալված են»:

Վրացի լրագրողներն արդեն մի քանի ակցիա են անցկացրել ձերբակալված լուսանկարիչների աջակցության համար:

2011-ի հուլիսի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և ևս չորս լուսանկարիչներ ձերբակալվել են: Վրացական ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանց կասկածում են արտասահմանյան հետախուզական ծառայության հետ համագործաակցության մեջ: