13 հուլիսի 2011 - 16:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ճապոնիայում ստեղծված իրավիճակը խանգարեց ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացմանը

Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման համար նախադրյալներն այնքան էլ բարնենպաստ չեն: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա հիշեցրեց, որ սկզբում նախատեսվում էր խորհրդաժողովը գումարել ապրիլին, սակայն այժմ ժամկետը հետաձգվել է մինչև աշուն: Նախարարը հայտնել է, որ հետաքրքրույթուն է դրսևորում ռուսական «Ռոսատոմը», ինչպես նաև 1-2 օտարերկրյա ընկերություն: «Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հանդեպ հետաքրքրությունը միջազգային ընկերությունների կողմից մինչ Ճապոնիայի ատոմային ողբերգությունը ավելի մեծ էր»:

Նախատեսվում է, որ խորհրդաժողովին կմասնակցեն բոլոր այն երկրները, կազմակերպություններն ու իրավաբանական անձիք, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանում:

ՖՈՏՈՇԱՐՔ