15 հուլիսի 2011 - 19:26 AMT
ԵԱՀԿ նախագահ. Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանագրի մշակումն իրականանալի նպատակ է

ԵԱՀԿ գործող նախագահ. Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հանգելը և խաղաղության պայմանագիր կնքելը լիովին իրականանալի նպատակ է համարում: «Այդ նպատակը լիովին իրագործելի է, և կողմերը պետք է դա իրենց առաջնահերթ խնդիրը համարեն»,- ասել է Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Թեև վերջերս Կազանում կայացած հանդիպումը չհանգեցրեց համաձայնության, բայց ինձ ոգեշնչում է այն, որ կողմերը հաստատել են բանակցությունների ճանապարհով կարգավորման հասնելու պատրաստակամությունը»,- ասել է Աժուբալիսը:

Նրա խոսքով, Հայաստանը և Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու, ռազմագերիների փոխանակությունը հնարավորինս արագ ավարտելու, հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար, հաղորդում է Trend-ը: