16 հուլիսի 2011 - 18:18 AMT
Երևանի և Լիոնի քաղաքապետները ստորագրեցին գործընկերության համաձայնագիր

Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երևանի ծրագրերում, Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև փոխգործակցության լայն դաշտ կա և, հաշվի առնելով առկա ներուժի իրացման հնարավորությունը, քաղաքապետն առաջարկել է աշխատանքային քննարկումների արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Խոսելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի շուրջ, Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի մասով սպասվում են մրցույթներ.> ընդգծել է Երևանի քաղաքապետը: Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երևանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար և Երևանի հետ համագործակցությունը կարևոր է. ,- նշել է Լիոնի քաղաքապետը:

Հանդիպման վերջում Երևանի և Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ և փոխշահավետ ծրագրերի իրականացում։

,- նշել է Երևանի քաղաքապետը, հավելելով, որ գործընկերության համաձայնագրում նախանշված բոլոր ուղղությունները քննարկման փուլից կտեղափոխվեն գործնական հարթություն և արդյունքը առաջիկայում տեսանելի կդառնա:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:

Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: