Աշխարհի շախմատի առաջնության շրջանակներում ԱՄՆ թիմի հետ խաղում Հայաստանի հավաքականից երկրորդ ոչ ոքին արձանագրեց Գաբրիել Սարգսյանը:
Սարգսյանը խաղում էր Յասեր Սեյրավանի հետ սպիտակներով և արդեն 45-րդ րոպեին կիսեց միավորը մրցակցի հետ:
Առաջին ոչ ոքին գրանցվեց Վլադիմիր Հակոբյան-Յուրի Շուլման պարտիայում, իսկ Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին: Հայաստան-ԱՄՆ հաշիվը դարձավ 2:1:
Միակ պարտիան, որը դեռևս ավարտված չէ, շարունակվում է առաջին խաղատախտակի վրա՝ Լևոն Արոնյանը պայքարում է Գատա Կամսկու դեմ: