18 հուլիսի 2011 - 20:04 AMT
Փորձագետ. Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ուղիղ բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական է

«Ես պատկերացնում եմ, որ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև անմիջական բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական կլիներ, և միջնորդների մտքերը կարող են շարժվել այս ուղղությամբ: Զիջելով իր տեղը Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ՝ Երևանը կմնա ԼՂՀ անվտանգության երաշխավորը»,- հաղորդել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Սակայն բարդ է ասել, թե որքանով է այս տարբերակն իրագործելի ներկա բարդ պայմաններում: Հիմա Հայաստանը դե ֆայկտո ԼՂ անվտանգության երաշխավորն է, և այս իրավիճակը բխում է ոչ միան Երևանի և Ստեփանակերտի շահերից, այլ նաև նրանց, ովքեր վախենում են ուժերի հավասարակշռության արմատական խախտումից»,- ասել է Արեշևը: