19 հուլիսի 2011 - 15:17 AMT
2011թ. մայիսին Հայաստանի խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն աճել են 5.9 տոկոսով

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 5.9 %–ով և կազմել 75.2 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշներում» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 26.2 մլրդ դրամով և նվազել` 153-ի մոտ համապատասխանաբար 22.0 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2011թ. մայիսին կազմել է 26.8 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 20.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 6.4 մլրդ դրամով: