21 հուլիսի 2011 - 21:52 AMT
Թուրք լրագրողի բացահայտումը. «Տիտանիկի» վրա կային նաև հայեր և թուրքեր

Ազգությամբ թուրք գերմանացի լրագրող և հետազոտող Շենոլ Շահին Գերեկչին եկել է այն եզրակացության, որ 1912թ. խորտակված «Տիտանիկի» վրա եղել են Օսմանյան կայսրության հպատակ հայեր ու թուրքեր: Ըստ լրագրողի, «Տիտանիկին» նվիրված «Ծովերի թագուհին» (Königin der Meer) գրքում զետեղված այդ տեղեկությունները նա պատահաբար է հայտնաբերել՝ հետազոտություններ անցկացնելով բեռլինյան Kreuzberg Amerikanische Gedenkbibliothek գրադարանում:

Ինչպես նշել է Գերեկչին, գրքում նշվում են աղետի զոհ դարձած հայերի անունները, կան նաև տեղեկություններ այն մասին, որ «Տիտանիկի» կառուցմանը մասնակցել են թուրք ինժեներներ ու բանվորներ: Ըստ լրագրողի, նրան հայտնի են զոհված 6 հայերի անունները, սակայն, նա վստահ է, որ նավի վրա նաև թուրքեր են եղել, որոնց անունները չեն ընդգրկված ցուցակներում, հաղորդում է թուրքական Anandolu գործակալությունը: