26 հուլիսի 2011 - 14:03 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP նոր վարկանիշում զբաղեցնում է 28-րդ տեղը 1365 միավորով

Հուլիսի 25-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների իր հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ, որը հրապարակվել էր հուլիսի 18-ին, զիջել է իր դիրքերը: Նա նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 28-րդ տեղը 1365 միավորով:

Օգոստոսի 1-ին Նալբանդյանը կմեկնարկի Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարում, որը կանցնի Վաշինգտոնում և կավարտվի օգոստոսի 7-ին:

ATP վարկանիշային աղյուսակը 13155 միավորով շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը , իսպանացի Ռաֆայել Նադալը 11270 միավորով երկրորդն է: Ուժեղագույն թենիսիստների լավագույն եռյակը եզրափակում է Ռոժե Ֆեդերերը Շվեյցարիայից 9530 միավորով: