28 հուլիսի 2011 - 12:17 AMT
Դանիայում կբացվի Հայաստանի դեսպանատունը

Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել Դանիայում ՀՀ դեսպանատուն բացելու մասին նախագահի հրամանագրին: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, միջնաժամկետ հեռանկարում 2012-14թթ. այդ նպատակով կծախսվի տարեկան 43 մլն դրամ: Նա հավելել է նաև, որ այս տարի դեսպանատան բացման համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն նախարարության խնայողություններից:

Դանիայում Հայաստանի դեսպանություն բացելու անհրաժեշտությունը բխում է այդ երկրում Հայաստանի շահերի առավել ծանրակշիռ ներկայացվածություն ապահովելու պահանջից, հատկապես` երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու առումով:

Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կարող է դրական ազդակ հաղորդել դանիական կողմին` քննելու Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը: