28 հուլիսի 2011 - 19:02 AMT
Հայ ֆերմերները կստանան լրացուցիչ արտոնյալ սուբսիդավորված վարկեր 7,5 մլրդ դրամի չափով

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 28-ի նիստում անդրադարձել է գյուղատնտեսության վարկավորմանը ևս 7,5 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը և նշել, որ վարկավորումը կատարվելու է նույն մեխանիզմով, ինչ որ գարնանը։ «Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ` 7,5 միլիարդի համար առնվազն 4 տոկոս, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները։ 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6 տոկոսով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8 տոկոսով և 10 տոկոսով», - ասել է վարչապետը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում որոշում է ընդունել փոփոխություններ կատարել այն ուղղությունների մեջ, որոնք կարող են ֆինանսավորվել ռուսական կայունացնող վարկի հաշվին։