29 հուլիսի 2011 - 13:35 AMT
ԱՄՆ-ն բարձր է գնահատում արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանում իրագործվող բարեփոխումները

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի և երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, ԶՈԶ չտարածման և սահմանների անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակության միջև:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ամերիկյան կողմը բարձր գնահատեց արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկված իրավական բարեփոխումները և համապատասխան ընթացակարգերի գործնական կիրառումը: Ընդգծվեց ՀՀ հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվեցին նշված ոլորտներում ՀՀ և ԱՄՆ միջև արդեն իսկ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացման հետ կապված խնդիրներ: