30 հուլիսի 2011 - 13:01 AMT
Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի նավարկության ավարտի հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:

Օգոստոսի 12-ին նախագահը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: