9 օգոստոսի 2011 - 19:05 AMT
Հիդդինկը կլքի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, եթե թիմը մեղսակից է պայմանագրային խաղերի սկանդալին

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե պարզվի, որ ազգային թիմը մեղսակից է պայմանագրային խաղերի կազմակերպմանը:

Սկանդալը բորբոքվեց Թուրքիայում վերջին ամիսներին: Կասկածի տակ են հայտնվել այդ երկրի առաջնության մոտ 20 խաղեր, ձերբակալվել է 31 մարդ, այդ թվում առաջին լիգայի նորաթուխ չեմպիոն «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը: Առաջնության մեկնարկը հետաքննության պատճառով մեկ ամսով հետաձգվել է:

«Եթե իմանամ, որ ազգային հավաքականը ինչ-որ առնչություն ունի այդ սկանդալի հետ, ես կգնամ: Ֆուտբոլը երկրի տնտեսական կյանքի կարևոր ճյուղերից է, այն ապահովում է աշխատանքով բազում մարդկանց: Նման բաներն արդարացում չունեն, -Հիդդինկին է մեջբերում mk.ru-ն, -ես խոսեցի ֆուտբոլիստների հետ այդ սկանդալի հետ Էստոնիայի հետ խաղից առաջ, վերականգնելու համար նրանց բարոյական ոգին: Ես ասել եմ, որ նրանք ի վիճակի են ապացուցել, որ թուրքական ֆուտբոլը կարող է մաքուր լինել»:

Օգոստոսի 10-ին Թուրքիայի հավաքականը Ստամբուլում ընկերական խաղ կանցկացնի Էստոնիայի հետ: