12 օգոստոսի 2011 - 15:33 AMT
Շախմատի մինչև 20 տարեկանների ԱԱ. 10-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են խաղացել

Հնդկական Չեննայում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրար հետ էին խաղում: Շախմատիստները խաղաղ դաշն են կնքել 30-րդ քայլում:

Ոչ ոքիից հետո Հովհաննիսյանն ունի 8,5 միավոր և շարունակում է գլխավորել առաջանության մրցաշարային աղյուսակը, իսկ Տեր-Սահակյանը 8 միավորով երկրորդ տեղում է:

Մյուս պարտիաները շարունակում են:

Առաջնությանը մասնակցում է 125 պատանի շախմատիստ և 69 շախմատիստուհի: Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին:

Մինչև 20 տարեկանների առաջնություններն անցնում են 1951թ. սկսած Վիլյամ Ռիստոն-Մորիի նախաձեռնությամբ: Իսկ աղջիկների առաջին առաջնությունը տեղի ունեցավ 1982թ.: