18 օգոստոսի 2011 - 13:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Խաչատրյան. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է

«Ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է». այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Բանախոսը գտնում է, որ Հայաստանը պիտի մեծ ուշադրություն դարձնի այդ խնդրին. «Դա ահազանգ է, որ միշտ պետք է հնչի մեր ականջին»:

Նրա խոսքով, Հայաստանի շրջափակմամբ, երկու երկրները ցանկանում են վատթարացնել Հայաստանի տնտեսական դրությունը և մեծացնել արտագաղթի ծավալները:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 2-3-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին չմասնակցելու փաստին, Վարդան Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ դրա պատճառը հասարակական զանգվածներն են, ում հետ և խնդիր ունի Ալիևը: Նրանք դժգոհում են ռազմատենչ հայտարարություններից, իսկ դրանք ոչ մի արդյունքի չեն բերում:

Ըստ Խաչատրյանի, Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ ստանալ բանակցային գործընթացից՝ նշելով՝ միջազգային պրակտիկայում չկա նման նախադեպ, երբ պարտված երկիրը կարողանա ամեն ինչ ստանալ բանակցությունների արդյունքում:

ՖՈՏՈՇԱՐՔ