19 օգոստոսի 2011 - 11:50 AMT
Համահայկական խաղերի շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Զոհրակ Ապրեսյանը Երևանից

Ավարտվել է հինգերորդ Համահայկական խաղերի շախմատի մրցաշարը: Մրցաշարում խաղարկվել է 7 տուր շվեյցարական համակարգով:

Տղամարդկանց թվում հաղթող է դարձել Զոհրակ Ապրեսյանը Երևանից: Ապրեսյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև Գոռ Վիրաբյանը (Նոր Հաճն) և Մանուել Պետրոսյանը (Շուշի), սակայն լրացուցիչ արդյունքներով ոսկե մեդալը նվաճեց Ապրեսյանը:

Կանանց մրցաշարում 7 միավորով աղյուսակը գլխավորեց Սուսաննա Գաբոյանը Երևանից: Երկրորդ տեղը գրավեց Հասմիկ Համբարյանը Վանաձորից, իսկ երրորդը՝ Դիանա Մնացականյանն Աբովյանից:

Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել են աշխարհի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վերջերս նվաճեցին այդ տիտղոսը Հայաստանի հավաքականի կազմում:

Համահայկական խաղերը կավարտվեն օգոստոսի 21-ին, փակման արարուղությունը տեղի կունենա Ազատության հրապարակում: