20 օգոստոսի 2011 - 12:23 AMT
Տեղի է ունեցել Համահայկական խաղերին նվիրված նամականիշների մարման արարողությունը

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերին նվիրված դրոշմանիշների մարման արարողությունը: Նամականիշները թողարկվել են 20 հազար նմուշ տպաքանակով և վաճառվելու են 380 դրամով:

«Ուրախ եմ մասնակցել այս արարողությանը: Ես հետևում եմ մարզիկների ելույթներին և ողջունում եմ, որ այս անգամ խաղերին մասնակցում են ռեկորդային թվով մարզիկներ»,-ասել է Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Համահայկական խաղերին նվիրված առաջին նամականիշները մարվել են 1999թ., առաջին խաղերի ժամանակ, այնուհետև՝ 2001, 2003, 2007թթ.: