Լոս Անջելեի «Արփա» ամենամյա միջազգային կինոփառատոնին մասնակցելու են նաև կարճամետրաժ ֆիլմերի հայ ռեժիսորներ, գրում է Asbarez թերթը:
Կիոնափառատոնին ներկայացվելու են հայ ռեժիսորներ Ռոբերտ Դավիթյանի, Դավիթ Դերանջյանի, Արմեն Կարաօղլյանի ֆիլմերը, Արմեն Երիցյանի և Իննա Սահակյանի համատեղ ֆիլմը, ինչպես նաև այլ ռեժիսորների ֆիլմեր Աֆղանստանից, Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Սիրիայից, Թուրքիայից, Ուգանդայից և ԱՄՆ-ից:
14-րդ փառատոնը նվիրված է սփյուռքի, մարդու իրավունքների և պատերազմի հարցերին:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին Հոլիվուդի Եգիպտական սրահում: Փառատոնը տևելու է երկու օր, որի ընթացքում ներկայացվելու են 11 կարճամետրած ֆիլմեր, 9 փաստագրական ժապավեններ, 3 տեսահոլովակ և 1 անիմացիոն աշխատանք: