25 օգոստոսի 2011 - 14:59 AMT
Օգոստոսի 26-28-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

Օգոստոսի 26-28-ը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում: «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ նշված մարզերում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս շրջաններում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ:

Հյուսիս-արևմուտքից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք, օդի ջերմաստիճանը 26-28-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 26-28-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է +130…+150 C, ցերեկը +260 - +280C տաքություն: