26 օգոստոսի 2011 - 16:15 AMT
Ամերիաբանկը որոշել է Հայաստանի փոքր և միջին բիզնեսին առաջարկել վարկավորման շահավետ պայմաններ

Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար: Այն կապահովի վարկավորման բացառապես մրցունակ և շահավետ պայմաններ գործարարների համար:

Առաջարկվող վարկի սպասարկման առաջին երեք ամիսների ընթացքում վարկի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում, և զեղչված տոկոսագումարները հետագայում չեն ավելացվում: Իսկ վարկավորման 4-րդ ամսից սկսած, տոկոսագումարները հաշվարկվում են միայն վարկի մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Արդյունքում` վարկառուն հնարավորություն է ստանում գումարներն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարկավորման ներկայացված պայմանները նախատեսված են ծառայությունների մատուցման և սպասարկման, արտադրության, մանրամեծածախ և մանրածախ ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար:

Վարկը կարող է տրամադրվել 1 մլն դրամից մինչև 100 մլն դրամի, կամ համարժեք արտարժույթի չափով:

Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրական վարկերը լավագույն հնարավորություններ են ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար:

Ներկայացված ակցիան գործելու է մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: