26 օգոստոսի 2011 - 19:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախը ակտիվորեն պատրաստվում է անկախության 20-ամյակի տոնակատարություններին

Ղարաբաղում ակտիվորեն պատրաստվում են սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարություններին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, չնայած, որ այս տարի տոնի առթիվ երկրում ռազմաշքերթ չի լինելու, նախատեսվում է այլ լայնամասշտաբ միջոցառումներ անցկացնել:

«Սեպտեմբերի 2-ին երկրի անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ կկայանա մեծ համերգ, որին կմասնակցեն ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան էստրադայի աստղեր: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի համերգն ամենաբարձր մակարդակով կայանա»,- ասել է նա:

Դավիթ Բաբայանն ավելացրել է, որ տոնի կապակցությամբ Ստեփանակերտը հյուրեր է սպասում ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից:

ՖՈՏՈՇԱՐՔ