1 սեպտեմբերի 2011 - 16:19 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին այցելել են հայ ռազմագերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիներին և հինգ քաղաքացիական անձանց, որոնք մեկ ընտանիքի անդամներ են: ԿԽՄԿ աշխատակիցները ռազմագերիներից մեկին նամակ են փոխանցել նրա ընտանիքից: Այդ մասին հաղորդել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի լրատվական բաժնի ղեկավար Իլախա Գուսեյնովան, հաղորդում է Trend-ը:

Ըստ մարտի 17-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի, Աղդամի շրջանի տարածքում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին, իսկ գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայող Անար Գաջիևին հանձնեցին ադրբեջանական կողմին:

Ժնևի կոնվենցիայի համաձայն, ԿԽՄԿ-ն Ադրբեջանում և Հայաստանում աշխատում է 1992թ. ի վեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: