1 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT
Human Right House-ը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների խախտման մեջ

52 կազմակերպություն, այդ թվում միջազգային Human Right House-ը, պահանջել են Ադրբեջանի իշխանություններից անհապաղ դադարեցնել ակտիվիստ Լեյլա Յունուսովայի տան քանդման աշխատանքները: Հանրագրում ասվում է մարդու իրավուքնների խախտման մասին:

Օգոստոսի 11-ին Բաքվում քանդեցին իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի գրասենյակը, որը երկար ժամանակ պայքարել է քաղաքում բռնի վերաբնակեցումների դեմ: Դա տեղի ունեցավ տառացիորեն New York Times-ում նրա իրավապաշտպան գործունեության մասին հրապարակումից մի քանի ժամ անց:

Շենքը գտնվում էր այն վայրում, որտեղ նախատեսվում է «ձմեռային ծառուղի» կառուցել, ընդլայնել Հեյդար Ալիևի զբոսայգին և նոր բնակելի շենքեր կառուցել: