2 սեպտեմբերի 2011 - 16:17 AMT
Ազգային պատկերասրահում բացվելու է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը Բրազիլիայի ազգային տոնի և Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության մի մասն է լինելու և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 21-ը:

Ցուցահանդեսը Բրազիլիայի հայկական համայնքի և երկրում նրանց դերակատարության մասին է:

Այն կազմակերպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և բրազիլահայ համայնքի ներկայացուցիչները:

Բրազիլական ցուցահանդես կազմակերպող կոմիտեյի անդամներն են Մանուկ Փոլադյանը, Ռիկարդո Փոլադյանը, Նորայր Շահինյանը, Նելսոն Ներսիսյանը, Հրայր Շահինյանը, Սոսի Ամիրալյանը, Կառլոս Շիրինյանը և Բրազիլիայի հայկական համայնքի այլ ներկայացուցիչները: