2 սեպտեմբերի 2011 - 16:37 AMT
ՀՀ և ԻԻՀ գյուղնախարարները համագործակցությունը կամրապնդեն Փոխըմբռնման հուշագրով

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր իրանյան պաշտոնակից Սադեղ Խալիլիանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը կայցելի ԻԻՀ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, այցի ընթացքում երկու եկրների նախարարները կքննարկեն գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա հարցեր: Մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինեն համագործակության հնարավորությունները երկրագործության, անասնապահության, բուսաբուծության ոլոտներում: Հանդիպման ընթացքում կստորագրվի ՀՀ և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախատեսված է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պավիրակության այցը Քարաջի գյուղատնտեսական բիոտեխնոլոգիական ձեռնարկություն, տնկարան և ջերմոցային տնտեսություն: ԻԻՀ Ղոմ նահանգ կատարելիք ացի ընթացքում Սերգո Կարապետյանը կլինի գյուղանտեսական ձեռնակություններում և գիտահետազոտական հաստատություններում: Նախատեսվում է նաև այցելություն Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կհանդիպի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Թավրիզի տրակտորաշինական գործարան և նահանգի այլ գյուղատնտեսական ձեռնարկություններ: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտոմ ներդրումներ կատարելու նպատակով` Սերգո Կարապետյանը կհանդիպի Իրանի գյուղատնտեսության բնագավառի գործարար ներկայացուցիչների հետ: «Արարատ» ակումբում գյուղատնտեսության նախարարը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: