WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի ողջ արխիվը, հաղորդում է Agence France-Presse-ը: Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր շուրջ 134 հազար գաղտնի փաստաթուղթ: Դրանից հետո սկանդալ առաջացավ, քանի որ հրապարակված փաստաթղթերում առկա էին նաև նամակների ու հեռագրերի հեղինակների անունները:
Շուտով պորտալի ստեղծող Ջուլիան Ասանժը մեղադրեց բրիտանական The Guardian թերթին WikiLeaks-ի տվյալների բազան կոտրելու և այդ փաստաթղթերը ապօրինաբար հրապարակելու մեջ:
Ընդհանուր առմամբ 2010թ. ի վեր WikiLeaks-ը հրապարակել է 250 հազար գաղտնի փաստաթուղթ: