6 սեպտեմբերի 2011 - 11:30 AMT
Վրաստանը կասկածներ չունի Աբխազիայի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ

Վրաստանը չի կասկածում Աբխազիայի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, Վրաստանը չի անհանգստանում Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական կարգավիճակով ԼՂ պատվիրակության մասնակցության առիթով, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Վրաստանը հետաքրքրվում է բոլոր հարցերով, որոնք կապված են նրա բռնազավթված տարածքներում անօրինական գործընթացների հետ: Ինչ վերաբերվում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, մեզ հայտնի է, որ Հայաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այդ տարածքները որպես անկախ և, առավել ևս, չի ճանաչում ինչ-որ ընտրություններ»,- ասել է Կալանդաձեն: