Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլը 2013-ի ԵԱ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իրենք մտածում են միայն հաղթանակի մասին:
«Մենք խաղում ենք սեփական հարկի տակ, բոլոր խաղացողները ֆիզիկապես լավ պատրաստված են, և հաղթանակը մերն է լինելու: Հայաստանի հետ խաղն ավելի բարդ է լինելու, քան Անդորրայի»,- Դովալիլի խոսքերը հաղորդում է Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
3-րդ խմբում Չեխիան 8:0 հաշվով պարտության է մատնել Անդորրային, Հայաստանը սեպտեմբերի 3-ին հաղթել է Անդորրային 1:0 հաշվով:
«Ստոնկի» մրազադաշտում Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների խաղին հետևելու են շուրջ 4000 երկրպագուներ: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին:
ԵԱ-2013-ի 3-րդ խմբում 6 միավորով առաջատար է Հայաստանի հավաքականը, Չեխիան 3 միավորով 2-րդ տեղում է: