6 սեպտեմբերի 2011 - 15:53 AMT
Հայաստանի նախագահը հանդիպեց Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին` անցած ավելի քան ութ տարիներին սերտ և արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի անձնական ներդրումը Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին նաև հայագիտական գործունեության, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու անկեղծ ջանքերի համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: