6 սեպտեմբերի 2011 - 19:21 AMT
Աղասի Աբրահամյանի մահվան փաստով ևս երկու սպա է ձերբակալվել

ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսoր ձերբակալվել Է ևս երկու սպա:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հաղորդում են PanARMENIAN.Net-ին, որ տվյալ սպաներին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Գործի հետագա զարգացումների մասին հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում, նշվում է հաղորդագրության մեջ:

375 հոդվածն է «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:

Մինչ այս արդեն ձերբակալվել էին մեկ սպա և մեկ զինվոր:

Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):

Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին: