7 սեպտեմբերի 2011 - 15:04 AMT
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի անդամակցումը ՄԱԿ ԱԽ-ին ոչ մի լավ բանի չի հանգեցնի

ՄԱԿ ստեղծման պահից ԱԽ հիմնական գործառույթը եղել է խաղաղության և կայունության հաստատումը, և ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանին որպես ԱԽ ոչ մշտական անդամ ընդունելը չի հանգեցնելու ոչ մի լավ բանի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ համատեղ մամլո ասուլիսում: «ԱԽ հեղինակությունը չի բարձրանա նման ռազմատենչ երկրի անդամակցությանն աջակցելուց»,- հայտարարել է Նալբանդյանը:

Ադրբեջանի իշխանությունները 2011-ի ամռան սկզբին Նյու Յորքում դիմել են ՄԱԿ առընթեր Եվրոպայի երկրների մշտական ներկայացուցիչներին, հաղորդելով, որ Ադրբեջանն իր թեկնածությունն է առաջադրել 2012-2013թթ. ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամակցության համար: